38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լրացուցիչ քննությունների հայտերը կընդունվեն հունիսի 23-ից

Լրացուցիչ քննությունների հայտերը կընդունվեն հունիսի 23-ից
20.06.2008 | 00:00

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 23-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 2007-2008 և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաների պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննության կազմակերպման գործընթացը:
Ինչպես մեզ տեղեկացրին գնահատման և թեստավորման կենտրոնից, պետական ավարտական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել հիմնական փուլում անցկացված քննություններին չհայտագրված կամ չմասնակցած, միասնական քննության ավարտական մասը չհաղթահարած, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, սակայն ցանկանում են հանձնել, պետք է դպրոցներում տնօրենի անունով դիմում ներկայացնեն:
Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննությանը (վերաքննությանը) մասնակցելու համար նոր դիմում չեն ներկայացնում:
Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները։
Միասնական լրացուցիչ քննությանը (2008 թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել` ա) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2008 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2007-2008 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով չեն ներկայացել.
բ) նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել.
գ) բողոքարկման հանրապետական հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 1500 դրամ։ Միասնական քննությունների վճարից ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված անձինք, առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10530

Մեկնաբանություններ